17:41 | 31.08.15 | Նորություններ | 4201

Ստաժավորման ծրագրի 40 ուսանող դարձել է Beeline-ի աշխատակից

Beeline-ն ամփոփել է 2015թ. «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի ընթացիկ արդյունքները:

Այս տարի, ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ Հայաստանյան ԲՈՒՀ-երի ուսանողներից՝ 2015թ. «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար։

Ամփոփելով ընթացիկ փուլերի արդյունքները՝ ընտրվել են 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տեւողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում: Ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռնվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

«Յուրաքանչյուր ուսանողի համար մենք մշակում ենք ստաժավորման անհատական ծրագիր եւ նշանակում ենք անձնական ուղղորդող: Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել  ընկերության ընթացիկ ծրագրերին, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան գործնականում կիրառել ուսումնական տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը համարվում է «Make your Mark» գլոբալ սոցիալական նախաձեռնության առանցքային բաղադրիչներից մեկը։ Այս ծրագրի միջոցով մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ ճիշտ կառուցել իրենց ապագան։ Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության, հնարավորություն է ընձեռվում մեր շարքերը համալրել նպատակասլաց եւ տաղանդավոր երիտասարդներով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: