16:27 | 25.08.15 | Նորություններ | 3507

Beeline-ն ընդլայնել է բջջային ցանցի ծածկույթը Երեւանում եւ Արագածոտնում

Beeline-ը հայտարարում է մայրաքաղաքում եւ Արագածոտնի մարզում GSM բջջային ցանցի եւ 3G-ծածկույթի զգալիորեն ընդլայնման մասին։

Մասնավորապես, տասնյակ նոր երկրորդ եւ երրորդ սերնդի 3G-բազային կայաններ են տեղադրվել Երեւանում եւ Արագածոտնի մարզի Ամբերդ, Ոսկեվազ եւ Քուչակ համայնքներում։

«Beeline-ի բջջային կապի բաժանորդների քանակը Հայաստանում ըստ 2015թ. երրորդ եռամսյակի ցուցանիշների գերազանցել է 815 հազարը, որը մոտավորապես 20 հազարով ավել է, քան առաջին եռամսյակում: Ամեն օր Beeline-ին են միանում հարյուրավոր նոր բաժանորդներ, այդ իսկ պատճառով՝ ցանցի հավասարաչափ ընդլայնումը մեր ընկերության պարզ եւ հարմար ծառայությունների որակի ապահովման գրավականն է»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նախկինում ընկերությունն ընդլայնել է 3G կապի ծածկույթը՝ տեղադրելով բազային կայաններ Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում: