ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
12:58 | 23.07.15 | Նորություններ | exclusive 5148
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Itel.am-ի խնդրանքով մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ «Յուքոմ» ընկերությունը բանակցություններ է վարում «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի գնման շուրջ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է հայաստանյան գործարար ոլորտի զարգացման ցանկացած միտում, որը կարող է նպաստել երկրի տնտեսության ու մասնավորապես՝ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը»,- ասված է ընկերության գրավոր պատասխանում:
Երեկ նույն հարցի շուրջ մեկնաբանությամբ էր հանդես եկել նաեւ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: