16:11 | 21.07.15 | Նորություններ | 3449

Beeline-ի աջակցությամբ ուսուցողական դասընթաց է անցկացվել

Beeline-ը եւ «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում են համագործակցության մասին, որի շրջանակում տեղի է ունեցել «Իրավական գիտելիքներ երիտասարդներին» ուսուցողական դասընթացը:

Դասընթացի նպատակն է իրավական ոլորտում երիտասարդների գիտելիքների ընդլայնումը: Ուսուցողական դասընթացին մասնակցել է երկու տարիքային խմբի շուրջ հարյուր երիտասարդ.  16-18 տարեկան ավագ դպրոցների աշակերտներ եւ 19-24 տարեկան ուսանողներ:

«Beeline-ը շարունակում է երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրագործումը: Մենք գիտակցում ենք ժամանակակից աշխարհում երիտասարդների իրավական կրթության կարեւորությունը եւ իրավական գիտելիքների դերը նրանց կյանքն ավելի լավը դարձնելու ճանապարհին: Վստահ եմ, որ ուսուցողական դասընթացը զգալիորեն նպաստեց մասնակիցների իրավական գիտելիքների ընդլայնման բնագավառում, որոնք նրանց համար օգտակար կլինեն ոչ միայն կրթության մեջ, այլ նաեւ հետագա մասնագիտական կայացման գործում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: