11:22 | 20.07.15 | Նորություններ | 3809

Beeline-ը պարգեւատրել է ԶԼՄ-ների միջեւ անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին

Beeline-ը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգեւատրել են ԶԼՄ-ների միջեւ անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին։

Առաջին տեղը գրավել է «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։ Երկրորդ մրցանակը շնորհվել է «02» թերթի խմբագիր Արա Մովսիսյանին, իսկ երրորդ մրցանակին արժանացել է «Գոլոս Արմենիի»-ի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը։

«Շնորհավորում եմ հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Շախմատը փիլիսոփայական եւ թագավորական խաղ է, իսկ Հայաստանը շախմատային երկիր, որը միջազգային հանրությանը հայտնի է իր աշխարհի չեմպիոններով։ Տեսնելով լրագրողների հետաքրքրվածությունը՝ նախաձեռնությունը կարելի է համարել հաջողված։ Վստահեցնում եմ,  որ մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։