14:53 | 13.07.15 | Նորություններ | 3972

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 12-րդ «Ոսկե ծիրան»-ի գլխավոր գործընկերն է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Ոսկե ծիրան»-ի փառատոնային առաջին օրը մեկնարկել է իրազեկման ասուլիսներով:

Օրվա երկրորդ կեսին կայացել է «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական  մեկնարկը խորհրդանշող` ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել է Սուրբ Աննա եկեղեցում:   

Փառատոնի առաջին օրը կազմակերպվել է իտալացի կինոդերասանուհի  Օռնելլա Մուտիի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ երկրպագուների հետ:

Շառլ Ազնավուրի հրապարակում, 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, բացվել է  նաեւ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակը հավերժացնող աստղը:

Արարողությանը հաջորդել է 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը:

«Մեծ կինոյով, եւ ընդհանրապես՝ արվեստով, հայերս հավասարը հավասարի կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Այսօր անչափ կարեւոր է ցուցադրել մեր կինոմշակույթը եւ վերջինիս միջոցով` մեր ձգտումները, աշխարընկալումն ու ինքնությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար «Ոսկե ծիրան»-ի առաքելությունը չի սահմանափակվում կինոմատոգրաֆիկ նշանակությամբ. կինոփառատոնը կարեւոր քայլ է աշխարհի մշակութային քարտեզի վրա Հայաստանի ուրույն տեղն ամրապնդելու ուղղությամբ: Տասնամյա մեր ընկերությունն արդեն տասներորդ անգամն  է աջակցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»,- փառատոնի բացմանն ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Որպես փառատոնի գլխավոր գործընկեր՝ 10 տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի իրականացմանն նպատակով հատկացրել է ավելի քան 1.2 մլրդ դրամ: Մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 12-րդ կինոփառատոնի կազմակերպման համար ընկերությունը հատկացրել է 150 միլիոն դրամ: