15:21 | 09.07.15 | Նորություններ | 3405
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ BirthLink ՀԿ-ի աջակցությամբ՝ Սիսիանի նորածնային բաժանմունքը շուրջ երկու տարի առաջ է համալրվել բարձրակարգ սարքավորումներով:
«Համալիր աջակցության արդյունքում՝ այդ ժամանակահատվածում լույս աշխարհ եկած 503 նորածիններից 48-ը կյանքի ուղեգիր են ստացել հենց բարձրակարգ սարքավորումների եւ բուժանձնակազմի նվիրման շնորհիվ: Ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում փրկվել է 16 նորածին»,- ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում:
Մայրաքաղաքի եւ մարզային նորածնային բաժանմունքները գերժամանակակից սարքավորումներով համալրելու ծրագիրը մեկնարկել է 2008թ.: