18:25 | 07.07.15 | Նորություններ | 4735
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) սկսել է գործել նաեւ էկո տարբերակով:
Այս նպատակով ընկերությունը գրադարանին 2 մլն դրամ է հատկացրել, ինչպես նաեւ տրամադրել է 5 պլանշետ:
«Առհասարակ, կանաչ գոտիների պահպանման եւ ստեղծման գաղափարը կարեւորվում է ամբողջ աշխարհում: Էկոլոգիական այս տարածքը կրթական հրաշալի միջավայր է առողջության իրական արժեքը գնահատողների՝ բժիշկների համար: Իր տեսակի մեջ եզակի այս գրադարանն անչափ կարեւոր է նաեւ բնապահպանական տեսանկյունից: Այսօրինակ նախաձեռնության հիմքում լավ եւ կայուն ապագա ստեղծելու մոտեցումն է: Քաղաքակիրթ, առողջ եւ կիրթ միջավայրում ապրելու ձգտումը պետք է իրականացնել երկարաժամկետ ծրագրերով: Մենք այնտեղ ենք՝ որտեղ կա այս մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: