17:49 | 29.06.15 | Նորություններ | 3300
Beeline-ի եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի համատեղ մշակած App Armenia բջջային հավելվածը App Store եւ Google Play մարքեթներում Հայաստանում ներբեռնումների թվով շարունակում է մնալ առաջատար:
App Armenia հարթակը եւ հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին: Կես տարվա ընթացքում հավելվածը App Store եւ Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 17 000 անգամ: App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ եւ այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում առկա է ավելի քան 250 հավելված, 1360 պաստառ, 1960 ռինգտոն եւ ձայնային ծանուցումների 520 ֆայլ:
Հունվար ամսից սկսած համակարգից կատարված ներբեռնումների քանակը հետեւյալն է. 31 000 այլ հավելվածներ, 35 000 պաստառներ, 45 000 ձայնային եւ 15 000 ազդանշանային ֆայլեր:
«Beeline առաջիններից էր Հայաստանում, որ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների եւ բովանդակության զարգացմանը։ Համագործակցելով տեղական մասնագետների հետ, ինչպես նաեւ հաշվի առնելով մեր արտասահմանյան գործընկերների փորձը մենք կարողացանք ստեղծել App Armenia հավելվածը, գործարկեցինք այլ հավելվածներ, կազմակերպեցինք կլոր սեղաններ, ֆորումներ եւ քննարկումներ։ Մենք ուրախ ենք, որ մեր բոլոր ջանքերն այժմ հիմք են հանդիսանում երկրում բջջային բովանդակության ոլորտի հետագա զարգացման համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web եւ Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել եւ ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: