Beeline-ը եւ Biglemon.am-ը հայտարարում են համատեղ ակցիայի անցկացման մասին։
Ակցիայի շրջանակում «Արծաթ» կամ «Ոսկի» Beeline «Գեղեցիկ համարները» հասանելի են 50% զեղչով: Առաջարկը գործում է ֆիզիկական անձանց համար եւ կշարունակվի մինչեւ 2015թ. սեպտեմբերի վերջ:
«Beeline-ը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին նոր ակցիաներով եւ զեղչերով, փորձելով դարձնել իր ծառայություններն առավելագույնս պարզ, հարմար եւ մատչելի: Biglemon.am–ի հետ համատեղ սիրով առաջարկում ենք մեր հաճախորդներին Beeline «Գեղեցիկ համարները» կես գնով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ակցիայի շրջանակում «Արծաթ» համարը կարժենա 10.000 դրամ, իսկ «Ոսկի» համարը՝ 30.000 դրամ։