09:44 | 16.06.15 | Նորություններ | 3388

Orange-ի նոր առաջարկը գերարագ ինտերնետի համար

Այսուհետ Orange-ի MyTab եւ Ինտերնետ Հիմա ծառայությունների նոր եւ առկա բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից՝ ակտիվացնելով Orange-ի «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակը:

«Լինելով Հայաստանում շարժական ինտերնետի առաջատարը՝ մենք շարունակ ջանքեր ենք գործադրում որակյալ ինտերնետը բոլորի համար առավել մատչելի եւ հասանելի դարձնելու ուղղությամբ: Նոր առաջարկը հասանելի է Orange-ի ինչպես նոր, այնպես էլ առկա բաժանորդների համար եւ թույլ է տալիս օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից՝ օրական ընդամենը 200 դրամի դիմաց», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակն ակտիվացնելու համար՝ անհրաժեշտ է ուղարկել SMS 111 կարճ համարին՝ հաղորդագրության տեքստում նշելով «24» թիվը: MyTab եւ Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանների բաժանորդները նշված տարբերակը կարող են ակտիվացնել ցանկացած պահի, իսկ Ինտերնետ Հիմա 5000 եւ բարձր սակագնային պլանների բաժանորդները դրանից կարող են օգտվել իրենց ներառված ամսական գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո: «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակն ակտիվացնելիս MyTab, Ինտերնետ Հիմա 3500, Ինտերնետ Հիմա 5000 եւ Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանների բաժանորդները կարող են հաջորդող 24 ժամվա ընթացքում օգտվել մինչեւ 21.6 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետից, իսկ Ինտերնետ Հիմա 8000 եւ ավելի բարձր ամսավճարով սակագնային պլանների բաժանորդները՝ մինչեւ 42.2 Մբ/վ արագությամբ ինտերնետից:

Բացի այդ, ինտերնետ ծառայություններից օգտվելն հաճախորդների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով՝ MyTab եւ Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանների նոր եւ առկա բաժանորդների համար Orange-ը սահմանել է բացասական հաշվեկշռի շեմ՝ 2000 դրամի չափով ` այսպիսով վերջիններիս հնարավորություն ընձեռելով հեշտությամբ ակտիվացնել եւ օգտվել այս տարբերակից՝ առանց իրենց հաշիվը նախապես լիցքավորելու անհրաժեշտության: