18:09 | 01.06.15 | Նորություններ | 3782
Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ 256» ինտերնետային սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս եւս կարելի է «Skype» ծառայությունից օգտվել հատուկ պայմաններով.
օգտագործել գերարագ ինտերնետ՝ պահպանելով սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը եւ շարունակելով օգտվել ինտերնետից բարձր արագությամբ՝ փաթեթի գերարագ ինտերնետը սպառելուց հետո:
«Skype» ծառայության ակտիվացման արժեքը կազմում է ամսական 500 դրամ:
Սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող եւ Skype ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմը տրամադրվում է անվճար:
Առաջարկվող սակագնային պլանին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմի արժեքն այժմ 18 000 դրամ է:
«Շուկայի տարբեր հատվածների կարիքներից ելնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնաշերտ ինտերնետ հասանելիության մշտապես նոր հնարավորություններ է առաջարկում իր բաժանորդներին՝ առավել մատչելի պայմաններով եւ առավել բարձր արագությամբ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հաշվի առնելով տվյալների անլար փոխանցման ծավալների եւ արագության աճող պահանջարկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի ներկայացնել նոր սակագնային պլաններ եւ անլար սարքեր՝ նպատակ ունենալով իր բաժանորդների համար ապահովել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ: Զուգահեռաբար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի երրորդ սերնդի ցանցի ընդլայնումը», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: