10:41 | 22.05.15 | Նորություններ | 4428

Orange Հիմնադրամը համայնքների զարգացման ծրագրեր է իրականացրել Սյունիքում

Orange Հիմնադրամը Սյունիքի մարզի Բնունիս, Ույծ եւ Աշոտավան գյուղերում կահավորվել է համակարգչային 2 սրահ եւ մանկապարտեզ:

Սյունիքի մարզ կատարած 1-օրյա այցի շրջանակում Orange Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Բնունիս եւ Ույծ գյուղեր՝ մասնակցելու նոր սարքավորումներով համալրված համակարգչային սրահների բացման արարողությանը: Նորաբաց համակարգչային սրահները համալրվել են մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող Orange-ի MyBox 3G երթուղիչով, ինչպես նաեւ համակարգիչներով եւ կահույքով:

Համակարգչային այս սրահների բոլոր այցելուների համար նախատեսվում է կազմակերպել համակարգչային հատուկ դասընթացներ:

«Orange Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքների ներգրավվածությանը թվային միջավայր: Orange-ն առաջին օպերատորն էր, որ ծածկույթ ապահովեց եւ հեռահաղորդակցության ծառայությունները հասանելի դարձրեց մի շարք գյուղերում, այդ թվում՝ Բնունիսում: Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ`  հեռահաղորդակցության որակյալ ծառայությունները հասանելի դարձնելով թե՛ Հայաստանի քաղաքներում, թե՛ գյուղերում, եւ ուրախ ենք այս 2 համակարգչային սրահները հանձնել Բնունիսի եւ Ույծի բնակիչներին»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
 
Orange Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են նաեւ Աշոտավան գյուղ, որտեղ «Շեն» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կահավորվել է տեղի մանկապարտեզը: