16:50 | 14.05.15 | Նորություններ | 3508
«Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն այսօր հանդես է եկել դասախոսությամբ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Մարկետինգի եւ Կառավարման ֆակուլտետների եւ այլ բաժինների ուսանողների համար։
Դասախոսությունը նվիրված է եղել ՏՏ ոլորտի ձեւավորմանը, զարգացմանն ու կայացմանը ՀՀ-ում: Մասնավորապես, Հայկ Ֆարամազյանը կիսվել է ոլորտում իր ունեցած բազմամյա փորձով, լսարանին ներկայացրել հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի վերջին տասնամյակի զարգացումները, մատնանշել առանձնահատկությունները, հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց առնչվել է ընկերությունը կայուն զարգացման ճանապարհին։
«Ուրախ եմ տեսնել ոչ միայն Կառավարման, այլ նաեւ Մարկետինգի եւ հարակից բաժինների ուսանողների, քանի որ այսօր հեռահաղորդակցության ոլորտին ակամա առնչվում են բոլոր մասնագիտությունների տեր երիտասարդները։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ ընկերության աշխատանքային թիմը բաղկացած է ամենատարբեր մասնագիտոթյան տեր բարձրակարգ փորձագետներից, այդ թվում՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանից: Նման դասախոսությունները երիտասարդ մասնագետներին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի անցյալի, ներկայի եւ կարող եմ ասել նաեւ ապագայի մասին, ուր հնարավոր է իրենք հետագայում աշխատանքի անցնեն»,-ասել է Հայկ Ֆարամազյանը:
Նա հավելել է, որ հայաստանյան եւ միջազգային խոշոր ընկերությունների հաջողության հիմքում ընկած է փորձառությունն ու գիտելիքները, որ այսօր իրենց ուսանողներին են փոխանցում ՀՀ բուհերը։
«Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից ակտիվ համագործակցություն է իրականացվում բուհերի եւ ուսանողների հետ, պարբերաբար ծրագրեր են իրականացվում լավագույն ուսանողների պրակտիկան ընկերությունում ապահովելու եւ աշխատանքի տեղավորման հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: