Երեւանում մայիսի 28-ին կկայանա «Seedstars Երեւան» ստարտափների մրցույթ, որի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնել իր ստարտափը Շվեցիարիայում կայանալիք Seedstars World մրցույթին:
«Seedstars Երեւան»-ի կազմակերպիչն է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ Seedstars World ընկերության հետ համատեղ:
Seedstars World-ը ստարտափների մրցույթ է՝ ուղղված զարգացող շուկաներին եւ արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերին: Համաշխարհային մրցույթի հաղթողը կստանա մինչև $500 հազ. ֆինանսավորում, իսկ տարածաշրջանային հաղթողները՝ տարբեր մրցանակներ, այդ թվում՝ մենթորների, հաջողակ ձեռներեցների եւ այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերում մասնակցություն եւ այլն:
ՄԻԿ Հայաստանից Itel.am-ին տեղեկացրել են, որ «Seedstars Երեւան»-ին մասնակցելու հնարավորություն կստանան միայն խոստումնալից ստարտափները:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է նամակ ուղարկել mic@mic.am էլhասցեին` դիմում-հայտը ստանալու համար:
Դիմում-հայտը պետք է հետ ուղարկել մինչև ս.թ. մայիսի 20-ը՝ առկայության դեպքում տրամադրելով նաեւ ստարտափի պրեզենտացիան: