Beeline-ը մասնակցել է Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին։
Աշխատանքի տոնավաճառի այցելուներին եւ աշխատանք փնտրողներին Հայաստանում Beeline-ի Աշխատակազմի համալրման բաժնի աշխատակիցները ներկայացրել են «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը, ինչպես նաեւ աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն` սկսած տեխնոլոգիական, վարչական եւ ֆինանսական գործառույթներից, վերջացրած հաճախորդների սպասարկումով՝ թե՛ մասնավոր ու թե՛ կորպորատիվ հատվածներում։
«Մենք աշխատում ենք շատ դինամիկ եւ մշտապես զարգացող շուկայում, որտեղ ծառայությունները, ապրանքները եւ տեխնոլոգիաները փոխվում են շատ արագ։ Հանդիսանալով խոշորագույն գործատուներից մեկը Հայաստանում՝ մենք մշտապես մասնակցում ենք նման միջոցառումների եւ փորձում մեր ընկերության կազմում ներգրավել նոր գաղափարներով հարուստ եւ բազմակողմանի զարգացած երիտասարդների, ովքեր հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով։ Beeline-ը շարունակում է օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը՝ ընձեռելով հնարավորություն երկրի առաջատար օպերատորի օրինակով ուսումնասիրել խոշոր ընկերության աշխատանքը, անցնել զարգացման հետաքրքիր ճանապարհ եւ նույնիսկ դուրս գալ միջազգային ասպարեզ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այսօր մենք փորձում ենք գտնել տաղանդավոր մասնագետների եւ ուսանողների, ովքեր կհամալրեն «3-րդ սերունդ» ծրագիրը, որն արդեն 8 տարի շարունակ իրագործվում է ընկերության կողմից, եւ որի շնոհիվ ավելի քան 90 փորձնակ անցել է պրակտիկա, իսկ նրանց կեսն ընկերությունում հիմնական աշխատանքի է անցել»,- նշել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։
«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.: Այդ ընթացքում 76 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը դարձել են Beeline–ի աշխատակից:
Հավելենք նաեւ, որ 2014թ. Beeline-ը մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական եւ Հայաստանի Ֆրանսիական համալսարաններում, ամենամյա DigiTec Expo տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաեւ «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին: