11:26 | 20.04.15 | Նորություններ | 3609

Dasaran հարթակից կօգտվեն նաեւ սփյուռքահայ աշակերտները

Սփյուռքահայ աշակերտներն այսուհետ էլեկտրոնային միասնական հարթակում կկարողանան մասնակցել Dasaran-ի նախաձեռնած մրցույթներին, օլիմպիադաներին եւ տարատեսակ միջոցառումներին:

Այս մասին հայտնի է դարձել ապրիլի 14-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում Dasaran կրթական ծրագրի ղեկավար կազմի եւ հայ համայնքի հանդիպման ժամանակ:

Հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել՝ աջակցելու ծրագրի ընդլայնմանը եւ Բոստոնի հայկական դպրոցները Dasaran-ի տրամադրած միասնական էլեկտրոնային հարթակում ներգրավելուն:

Միջոցառման ընթացքում ներկաները կարեւորել են հարթակի միջոցով սփյուռքի հայ երեխաների եւ Հայաստանում ու Արցախում բնակվող նրանց հասակակիցների միջեւ կրթական ընդհանուր միջավայրի միջոցով կամուրջներ հաստատելու հեռանկարը: