14:57 | 10.04.15 | Նորություններ | 4807

Օrange-ի H+ ցանցը՝ շարժական ինտերնետի որակի առաջատար Հայաստանում

Գերմանական P3 Communications անկախ խորհրդատվական ընկերության իրականացրած միջազգային ուսումնասիրության արդյունքներով «Օրանժ Արմենիա»-ի H+ ցանցը պահպանել է շարժական ինտերնետի որակի առաջատարի դիրքը ինչպես հայկական հեռահաղորդակցության շուկայում, այնպես էլ «Orange խմբի» եվրոպական ընկերությունների շարքում:

Ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում, Լեհաստանում, Ռումինիայում, Իսպանիայում եւ Սլովակիայում: Այն ներառել է այս երկրներում գործող շարժական կապի 26 օպերատորների ցանցերի՝ ֆայլերի վերբեռնման եւ ներբեռնման, YouTube տեսանյութերի բացման, տեղական եւ միջազգային վեբ կայքերի բացման արագությունները եւ այլ պարամետրերի վերլուծությունը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա սմարթֆոններով եւ հարմարեցված մասնագիտական ծրագրով:

«Orange-ը շարունակաբար իրականացնում է ցանցի վերազինման աշխատանքներ՝ Երեւանում, ինչպես նաեւ մարզերում եւ սահմանամերձ գյուղերում ծառայությունների բարձր որակն ապահովելու համար: Ուրախ ենք տեսնել իրականացված այս տեխնիկական աշխատանքների դրական արդյունքները եւ այն, որ մեր ցանցը շարունակում է մնալ լավագույնը շարժական ինտերնետի առումով ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ եվրոպական մեր քույր ընկերությունների շարքում: Այս արդյունքներին հասնելն ու որակի պահպանելը հեշտ չէր, քանի որ վերջին 4 տարիների ընթացքում շարժական ինտերնետը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, եւ, մասնավորապես, Orange-ի բաժանորդների կողմից օգտագործված շարժական ինտերնետի ընդհանուր ծավալն աճել է շուրջ 6 անգամ: Հատկապես անսահմանափակ բջջային ինտերնետի մեր նոր ծառայության մեկնարկով պայմանավորված՝ կանխատեսում ենք, որ այս աճը կշարունակվի: Այսպիսով պատրաստվում ենք շարունակել այս ուղղությամբ ներդրումներ կատարել՝ մեր բաժաներդներին ձայնային եւ ինտերնետ ծառայություններից հարմարավետորեն օգտվելու հնարավորություն ընձեռելու համար»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանում չափումներն իրականացվել են 2014թ. հոկտեմբերի 21-31-ը ընկած ժամանակահատվածում Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Էջմիածին քաղաքների կենտրոններում, գործարար ու առեւտրային շրջաններում եւ արվարձաններում:

Ուսումնասիրությունն իրականացվել է «Orange խմբի» պատվերով եւ մաս է կազմում  հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի, որն ուսումնասիրում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցի որակը: