17:31 | 17.03.15 | Նորություններ | 4201

Beeline-ը Իջեւանում թվայնացնում է ֆիքսված կապը

Beeline-ը 2015թ. մարտին սկսել է ֆիքսված կապի թվայնացման եւ գործող  բաժանորդային հեռախոսագծերի մասնակի վերամիացման աշխատանքները Տավուշի մարզի Իջեւան քաղաքում:

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. ապրիլի 19-ը՝  Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչներին հասանելի կլինի նոր որակի թվային ֆիքսված կապը: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, իսկ բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:  

«Ցանցի արդիականացումն եւ բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը` մեր ընկերության զարգացման ռազմավարության գլխավոր գերակայությունն է: Ինչպես նախորդ տարվա ընթացքում, անպես էլ այս տարի Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի թվայնացման աշխատանքները` ապահովելով Հայաստանի մարզերում բնակվող մեր բաժանորդներին պարզ, հարմար եւ բարձրորակ կապի ծառայություններով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

2014թ. Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանցը, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը: