15:49 | 10.03.15 | Նորություններ | 4467
Beeline-ի տեխնիկական բլոկի ցանցերի շահագործման տնօրինության Երեւանի տարածքային կենտրոնն արժանացել է 2 պատվոգրի` 2014թ. քաղաքացիական պաշտպանությանն ուղղված ակտիվ աշխատանքների համար:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը կենտրոնին պարգեւատրել է պատվոգրով` Երեւան քաղաքում ուսումնական վարժություններին եւ վարժանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների նվազեցման, արագ եւ օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար:
Կենտրոնը Երեւանի քաղաքապետարանի կողմից նույնպես պարգեւատրվել է պատվոգրով` բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ արագ արձագանքման, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացելու համար:
«Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` Beeline-ը կարեւորում է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացումը բնակչության իրազեկման եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը` ցուցաբերած վստահության եւ բարձր գնահատականի համար: Beeline-ը կշարունակի ակտիվ մասնակցություն ցուցաբերել քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, որոնք ավելի ապահով կենսապայմաններ կստեղծեն Երեւանի եւ մարզերի բնակիչների համար` դարձնելով նրանց կյանքն ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Երեւան քաղաքի քաղաքացիական պաշտպանության կապի եւ ազդարարման ծառայությունը ստեղծվել է 2010թ.՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով: Ծառայության առջեւ դրված քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման համար պահանջվող ուժերն ու միջոցները ստեղծվում են Beeline-ի տեխնիկական բլոկի ցանցերի շահագործման տնօրինության Երեւանի տարածքային կենտրոնի ստորաբաժանումների բազայի հիման վրա։