16:57 | 04.03.15 | Նորություններ | 3489

Orange-ի զանգերն Արցախում՝ 45 դրամ/րոպե սակագնով

Այսուհետ Արցախ այցելելիս Օrange-ի բաժանորդները կարող են զանգահարել Հայաստանի և տեղական ցանցեր 45 դրամ/րոպե սակագնով՝ առանց ակտիվացման վճարի:

Նույն սակագինը գործում է նաև մուտքային բոլոր զանգերի համար:

«Մեկնարկելով այս նոր պայմաններն Արցախում՝ նպատակ ունենք մեր ծառայությունները դարձնել առավել հարմար և մատչելի ինչպես այն բաժանորդների համար, ովքեր հաճախակի գործնական այցեր են կատարում Արցախ, այնպես էլ նրանց համար, ովքեր մեկնում են արձակուրդի: Ուրախ ենք «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ ձեռք բերված համաձայնության համար, որի շնորհիվ Արցախը համալրեց մեր բաժանորդների կողմից կարևորվող երկրների ընդարձակ ցանկը՝ ներառյալ եվրոպական երկրները, Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ-ը և շատ ուրիշներ, որտեղ «Օրանժ Արմենիա»-ն հնարավորություն է տալիս հարմար և մատչելի պայմաններով օգտվել ռոմինգից»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: