Amazon.com-ում տեղադրվել է «Նեմեսիս» գործողության մասին պատմող երկու գիրք:
«Նեմեսիս գործողություն. Սպանությունների սցենար՝ վրեժխնդիր լինելու Հայոց ցեղասպանության համար» գրքի հեղինակը Էրիկ Բոգոսյանն է:
Գրքում ներկայացվում է հայ վրիժառուների պատմությունը, անդրադարձ է կատարվում Ցեղասպանության թեմային, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության ու Հայաստանի պատմությանը:
Գրքի նկարագրությունում նշվում է, որ այն «թարմ հայացք է գցում» 20-րդ դարի ամենամեծ հանցագործություններից եւ քաղաքական հաշվեհարդարներից մեկի վրա՝ տարիներ անց ներկայացնելով բոլորովին նոր հետազոտություն:
Գրքի տպագիր տարբերակն արժե $20.52: Վաճառքը կմեկնարկի ապրիլի 21-ին:
Ապրիլի 22-ից Amazon.com-ում կվաճառվի նաեւ Ջոշ Բլեյլոքի «Նեմեսիս գործողություն. Ցեղասպանության եւ վրեժի պատմություն» գիրքը, որը Սողոմոն Թեհլերյանի կյանքի հիման վրա ստեղծված կոմիքս է:
Գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կարժենա $14.45: