15:15 | 11.02.15 | Նորություններ | 2772

Orange-ը նոր առաջարկ է ներկայացրել

Orange-ը կանխավճարային բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել երկու հաջորդական համարներով հատուկ փաթեթ՝ վճարելով 1000 դրամ (յուրաքանչյուր քարտի համար՝ 500 դրամ):

Առաջարկը գործում է մինչեւ մինչեւ ապրիլի 7-ը:

Այդ համարների համար արդեն ակտիվացված է «Սիրելի համար» ծառայությունը, ինչը երկու քարտատերերին թույլ է տալիս միմյանց հետ մշտապես խոսել անվճար:

«Սիրո եւ գեղեցկության գալիք տոների առթիվ ներկայացնում ենք յուրահատուկ մի առաջարկ, որը թույլ կտա մեր բաժանորդներին մշտապես շփման մեջ լինել իրենց սիրելիների հետ՝ առանց ծախսերի մասին մտահոգվելու: Բացի այդ, առաջարկից օգտվողներին կտրամադրվի մեր նոր 041 համարային շարքերից երկու հաջորդական եւ հեշտ հիշվող համար»,- ասել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկը գործում է Orange-ի բոլոր վաճառքի կետերում: «Սիրելի համար» ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: