16:17 | 10.02.15 | Նորություններ | 3743
Beeline-ը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի սաներին է նվիրել թվային սարքավորումներ՝ մուլտֆիլմերի եւ մանկական զարգացնող ծրագրերի դիտման համար:
«Beeline-ի սոցիալական ռազմավարության հիմնական առաջնահերթությունը տրվում է այն ծրագրերին, որոնք օգնում են կյանքը դարձնել ավելի լավը: Մենք ուրախ ենք այս տարին սկսել աջակցելով այն երեխաներին, որոնք ունեն դրա կարիքը: Վստահ եմ, որ այս ամենը կօգնի երեխաներին իրենց ուսման եւ զարգացման մեջ` դարձնելով նրանց կյանքն ավելի լավը: Մենք հետագայում եւս կշարունակենք նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ երեխաները մշտապես գտնվում են մեր սոցիալական ծրագրերի ուշադրության կենտրոնում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Շատ հաճելի է զգալ մեծ ընկերության սերն ու ուշադրությունը»,- ասել է թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի տնօրեն Աննա Պարոնյանը:
Գիշերօթիկ մանկապարտեզի 90 սաներից 60-ը սոցիալապես անապահով ընտանիքների եւ միայնակ մայրերի երեխաներ են։