17:41 | 24.12.14 | Նորություններ | 4095
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ադմինիստրատիվ վարչության աշխատակիցները նախաձեռնությամբ եւ անձնական միջոցներով համակարգչային դասասենյակ է ստեղծվել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում:
Նրանց նախաձեռնությանը միացել է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրինությունը:
Միասնական նվիրման արդյունքում գիշերօթիկ հաստատությանը տրամադրվել է 15 համակարգիչ, նույնքան սեղան եւ աթոռ, LCD հեռուստացույց, DVD նվագարկիչ եւ ջրատաքացուցիչ 2 կաթսա:
Ընկերությունը տրամադրել է նաեւ «Home-Zone Turbo» սակագնային պլանի շրջանակում գործող 4G/Wi-Fi երթուղղիչ, ինչպես նաեւ ստեղծել է համակարգչային ներքին ցանց:
«Հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարությունը կարեւոր տեղ են զբաղեցնում ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Միասին հաջողության հասնելու կամքն ու վճռականությունը կարեւոր են որպես ձեռքբերում: Այս սկզբունքով առաջնորդվող մեր աշխատակիցները գիտակցում են նաեւ յուրաքանչյուր երեխայի համար կրթական բարենպաստ միջավայրի ապահովման կարեւոր նշանակությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: