16:51 | 20.12.14 | Նորություններ | 2461

Beeline-ը եւ Տեխնոլոգիական զարգացման կենտրոնը ներկայացրեցին App Armenia-ն

Beeline-ը Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի հետ համատեղ հայտարարել են App Armenia համակարգի գործարկման մասին։

App Armenia-ն բջջային հավելվածների եւ մոբայլ նախագծերի համար նախատեսված հարթակ է`ուղղված  բջջային հայալեզու բովանդակությունը զարգացմանը։

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web եւ Mobile:

App.am կայքը օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել եւ ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը:

App Armenia բջջային հավելվածը հասանելի է  Android եւ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար եւ այն կարելի է ներբեռնել Play Store եւ App Store մարքեթներից։

«Beeline–ը, հանդիսանալով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր,  իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայալեզու բջջային հավելվածների եւ բովանդակության զարգացմանը։ Այս տարվա ընթացքում մենք գործարկել ենք մի քանի բջջային հավելվածներ, որոնք հարմարեցված են հայ հասարակությանը եւ հայերեն լեզվին: Համոզված եմ, որ այս ծրագիրը ոչ միայն կօգնի կյանքը դարձնել ավելի լավը, այլ մեծապես կնպաստի հայալեզու բջջային հավելվածների շուկայի զարգացմանը եւ զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառում կխթանի երիտասարդների ներգրավվածությունը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: