16:32 | 26.11.14 | Նորություններ | 3524
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» եւ «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին:
Տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:
Ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր խաղարկության նոյեմբեր ամսվա հաղթող 30 բաժանորդի:
Ընթացիկ տարում իրականացված խաղարկությունների արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 212 բաժանորդի: Ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչեւ օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջեւ խաղարկվել եւ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 312 սմարթֆոն:
«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: