16:39 | 25.11.14 | Նորություններ | 3884

Beeline-ը գործարկում է «NON-STOP» ծառայությունը

Beeline-ը հայտարարում է «NON-STOP» ծառայության գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։ 

Ծառայությունը հնարավորություն է տալիս կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր եւ օգտվել անսահմանափակ ինտերնետից օրական 150 դրամ բաժանորդային վարձի դիմաց: Ծառայության շրջանակում բաժանորդին օրական տրամադրվում է 30 ՄԲ ինտերնետ, որը սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 256 ԿԲ/վրկ:      

«NON-STOP» ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 0674225 համարին, հավաքելով *225# USSD-հրահանգը կամ ուղարկելով 225 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին:

«Ուրախ ենք ներկայացնել Beeline-ի հերթական համալիր առաջարկը` անսահմանափակ զանգերի եւ գերարագ ինտերնետի միաժամանակյա հնարավորությամբ: Շարժական ինտերնետի պահանջարկն աճում է յուրաքանչյուր օր եւ այս ծառայությունը գին–որակ համադրությամբ լավագույններից մեկն է շուկայում։ Առավել քան համոզված եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն այս ծառայության պարզ, հարմար եւ մատչելի լինելը», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։    

«NON-STOP» ծառայության համար նախատեսված բաժանորդային վճարը հաշվեկշռից գանձվում է օրական 00:00-ից 01:30 ընկած ժամանակահատվածում: 

 «NON-STOP»  ծառայությունը չի գործում, երբ միաժամանակ միացրած են «Զրուցենք», «Ռեգուլյար», «Պրեմիում», «Ֆորսաժ», «Անսահմանափակ Ինտերնետ Լայթ», «Անսահմանափակ Ինտերնետ Պրո», «Անսահմանափակ Ինտերնետ ՄեգաՊրո» եւ Ինտերնետ Փաթեթներ ծառայությունները: