ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնում այսօր կայացել է Samsung ընկերության աջակցությամբ վերազինված լսարանի բացմանը:
ԵՊՀ նորաբաց կենտրոնում տարբեր ֆակուլտետների ուսանողներ կուսումնասիրեն պլանշետների ծրագրերի ծրագրավորման դասընթացներ:
Կենտրոնի բացումից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Samsung ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լին ստորագրել են կրթական բնագավառում ծրագրավորման եւ ՏՏ հիմունքների ոլորտում լրացուցիչ կրթության զարգացման մասին համաձայնագիր:
Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը մտադիր է ԵՊՀ-ում ՏՏ ոլորտի եւ ծրագրավորման գիտահետազոտական կենտրոն ստեղծել:
Այսօր բացված լսարանը նախատեսվում է օգտագործել ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնում իրականացվող մագիստրոսական ծրագրերի դասընթացների, գործնական եւ լաբորատոր պարապմունքների ժամանակ, ինչպես նաեւ ոչ մասնագիտական ֆակուլտետների համար նախատեսված «Համակարգչից օգտվելու հմտություններ» եւ «Android ծրագրավորման ներածություն» դասընթացներ մշակելու եւ իրականացնելու համար: