12:27 | 06.11.14 | Նորություններ | 840
2014 թ.-ի ավարտին իրենց տներում անլար Wi-Fi ցանցերից օգտվող ընտանիքների թիվը կանցնի 451 մլն-ի սահմանը:
Lenta.ru-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Strategy Analytics հետազոտական ընկերության ուսումնասիրության մեջ:
Ըստ հետազոտության, սա ընդգրկում է ֆիքսված լայնաշերտ ինտերնետի հասանելիություն ունեցող ընտանիքների շուրջ 65 տոկոսը: Ի դեպ, տարեվերջին աշխարհում Wi-Fi ունեցող տների թիվը կհասնի 690 մլն-ի, ինչը 5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Նշվում է, որ Նիդերլանդները, Հարավային Կորեան եւ Նորվեգիան այն երեք երկրներն են, որտեղ տնային Wi-Fi-ն ամենատարածվածն է:
Strategy Analytics-ի վերլուծաբան Էրիկ Սմիթի խոսքով, 2014 թ-ի ավարտին աշխարհում յուրաքանչյուր ընտանիքի բաժին կհասնի ինտերնետին միացված 5.5 սարք: