16:18 | 15.10.14 | Նորություններ | 3276

Beeline-ը գործարկում է «Կրկնաքարտ» ծառայությունը

Beeline-ը հայտարարել է «Կրկնաքարտ» ծառայության գործարկման մասին: Այժմ բաժանորդները կարող են ինքնուրույն վերականգնել կորցրած, վառված կամ վնասված SIM-քարտը պահեստային դատարկ SIM-քարտի օգնությամբ:

Կրկնաքարտ կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Այն կարելի է ինքնուրույն ակտիվացնել` զանգահարելով Հաճախորդների սպասարկման ծառայություն կամ դիմելով «Օնլայն Խորհրդատու»-ին` www.beeline.am կայքում: Հայտն ստանալուն պես Beeline-ի աշխատակիցը նույնականացնում է բաժանորդին եւ ակտիվացնում պահեստային դատարկ SIM-քարտը, որի վրա տեղափոխվում են բաժանորդի հեռախոսահամարը եւ համարի հաշվեկշիռը: Այսպիսով, նախկինում դատարկ SIM-քարտը դառնում է ակտիվ քարտ: 

«Ծառայությունների առավելագույն հարմարավետությունն ու հասանելիությունը Beeline-ի կարեւորագույն առաջնահերթություններից են: Հետեւելով այս կարգախոսին` մենք թողարկել ենք «Կրկնաքարտ» ծառայությանը՝ բաժանորդներին ապահովագրելով տեխնիկական ռիսկերից: Վստահ եմ, որ մեր բաժանորդներն ըստ արժանվույն կգնահատեն այս իսկապես օգտակար ծառայությունը` հնարավորություն ստանալով միշտ մնալ կապի մեջ եւ օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կրկնաքարտ» ծառայության միանվագ վճարը կազմում է 1000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում` զանգահարեվոլ 0611 հեռախոսահամարով, ինչպես նաեւ այցելելով www.beeline.am կայքը: