Beeline-ը հայտարարում է «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողների պարգեւատրման մասին։
Վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ երկսենյականոց բնակարան Երեւանում շահեց Երեւան քաղաքի բնակիչ Ս. Հարությունյանը, իսկ Nissan Qashqai ավտոմեքենաներին արժանացան մայրաքաղաքի բնակիչ Օ. Մանուկյանը եւ Ա. Քամալյանը Աշտարակից։
Ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ Շրի Լանկա ստացան Երեւանի բնակչուհիներ` Ս. Ոսկանյանը եւ Գ. Ավանեսյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր Beeline բաժանորդներին, ովքեր մասնակցեցին այս խաղարկությանը եւ շնորհավորել նրանց, ում հաջողությունն այս տարի մի փոքր ավելի շուտ ժպտաց: Մենք փորձում ենք «Ֆորտունա» վիճակախաղի օգնությամբ մարդկանց կյանքը դարձնել էլ ավելի լավը՝ այս տարի խաղարկելով բնակարան, երկու ավտոմեքենա եւ երկու ուղեգիր» - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ֆորտունա» վիճակախաղը անցկացվում էր 2014 թվականի մայիսի 1-ից օգոստոսի 31-ը: