17:55 | 25.09.14 | Նորություններ | 3236

Beeline-ը անց է կացնում հարցում եւ առաջարկների հավաքագրում

Beeline-ը համացանցում անց է կացվում հարցում եւ առաջարկների հավաքագրում հաճախորդների շրջանում:

Նախագիծը ստացել է «Ստեղծիր քո Beeline»-ն անվանումը եւ ուղղված է բաժանորդներից հետադարձ կապի ստացմանը:

Հարցմանը կարելի է մասնակցել մինչեւ սեպտեմբերի 30-ը հետեւյալ հղումով`
https://ru.surveymonkey.com/s/PTHY5TY:

Հարցումը նաեւ հնարավորություն է տալիս մասնակիցներին արտահայտել իրենց ցանկություններն ու առաջարկները Beeline-ի սպասարկման ու ծառայությունների բարելավման վերաբերյալ:

«Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսով աշխատելու առաջին իսկ օրվանից Beeline-ն առավելագույն ուշադրություն է հատկացնում իր բաժանորդների առաջարկներին ու նախապատվություններին: Նախկինում իրականացված հարցումների շնորհիվ մենք չեղյալ համարեցինք SIM-քարտերի եւ վճարումների գործողության ժամկետները, նվազեցրինք ֆիքսված կապի ծառայությունների սակագները, ներդրեցինք արտոնյալ սակագներ դեպի Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ կատարվող միջազգային զանգերի համար, իսկ ամառային արձակուրդների շրջանում մեր հաճախորդներին նվիրեցինք Վրաստանում ռոումինգի եւ ինտերնետի աննախադեպ ցածր սակագներ։ Beeline–ը հերթական անգամ պատրաստ է փոխվել այնպես, ինչպես կցանկանան մեր բաժանորդները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: