17:35 | 08.09.14 | Նորություններ | 3425

Ռուսաստանում Orange-ի ռոմինգից կարելի է օգտվել RAPIDA վճարումների ընդունման կետերի միջոցով

Orange-ի բաժանորդները Ռուսաստանի տարածքում ռոմինգից օգտվելիս այսուհետ կարող են լիցքավորել իրենց հաշիվը RAPIDA վճարումների ընդունման ավելի քան 90 հազ. կետերի միջոցով:  

Հաշիվը կարելի է լիցքավորել 10-ից 15 հազ. ռուբլիով՝ բանկոմատների, ինքնասպասարկման համակարգերի եւ բջջային հեռախոսների միջոցով: Orange-ի բաժանորդներն իրենց հաշիվները կարող են լիցքավորել նաեւ առցանց՝ www.rapida.ru կայքում նախապես գրանցելով RAPIDA  էլեկտրոնային քսակ:

Rapida վճարային համակարգը ընդլայնում է Orange-ի բաժանորդների կողմից արտերկրում իրենց հաշիվը լիցքավորելու հնարավորությունների շրջանակը՝ համալրելով Orange-ի բաժանորդներին արդեն հասանելի QiWi, Orange Top-up, Ezetop եւ INTEREXPRESS վճարային համակարգերի շարքը:

«Բոլորովին վերջերս մեր բաժանորդներին առաջարկեցինք Ռուսաստանում ռոմինգ ծառայություններից օգտվելու ավելի հարմար պայմաններ՝ նրանց հնարավորություն ընձեռելով Orange-ի եւ MegaFon-ի ցանցերում գտնվող իրենց մտերիմների հետ շփվել ընդամենը 29 դրամ/րոպե սակագնով: Այսօր ուրախ ենք հայտարարել, որ Ռուսաստանում ռոմինգից օգտվող մեր բաժանորդների համար իրենց հաշիվը լիցքավորելն ավելի հեշտ է դարձել: Այլ վճարային համակարգերից բացի՝ այժմ նրանք կարող են օգտագործել նաեւ Rapida  վճարային համակարգը», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: