17:04 | 03.09.14 | Նորություններ | 2442
Ucom-ի բաժանորդներն այսուհետ կարող են վճարումներ կատարել ՀայՓոստի բաժանմունքներում
Ինչպես հաղորդում է Յուքոմ-ի լրատվական ծառայությունը, ՀայՓոստի հետ համագործակցության շնորհիվ սեպտեմբերի 1-ից ընկերության բոլոր բաժանորդները ծառայությունների դիմաց վճարումները կարող են կատարել ՀայՓոստի մոտակա բաժանմունքում:
Հիշեցնենք, որ ընկերության բաժանորդները կարող են կատարել իրենց վճարումները նաեւ ընկերության սպասարկման կենտրոններում, TelCell, Tandem, Mobidram եւ idram վճարային համակարգերի միջոցով, ինչպես նաեւ մի շարք բանկերի մասնաճյուղերում: