12:49 | 01.09.14 | Նորություններ | 3475

Ucom-ը կարդիականացնի իր ցանցը

Ucom ընկերությունը կարդիականացնի իր ցանցային ենթակառուցվածքները Հայաստանում՝ ներդնելով Alcatel-Lucent ընկերության լուծումները:

Այս մասին ասված է Ucom-ի եւ Alcatel-Lucent-ի համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Արդիականացման շնորհիվ Ucom-ի նոր IP-օպտիկական կոնվերգենտ ցանցը Հայաստանում առաջինը կառաջարկի մինչեւ 100G փոխանցման արագություն:

«Alcatel-Lucent-ը կարողացավ ներկայացնել այն լավագույն լուծումը, որը համապատասխանում է մեր հաճախորդների պահանջներին»,- ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ցանցի արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ ս.թ. նոյեմբերը: