17:13 | 23.07.14 | Նորություններ | 3173

Ռոստելեկոմն ընդլայնում է վաճառքի եւ սպասարկման ցանցը

Ռոստելեկոմը գործարկում է վաճառքի նոր ձեւաչափ՝ վաճառակետեր: Վերջիններս գործարկվել են՝ հաշվի առնելով բաժանորդների շրջանում արված հարցումներն ու հետազոտությունները:

Ընկերության բաժանորդները, ի թիվս վաճառքի եւ սպասարկման սրահների, այսուհետ կկարողանան պայմանագիր կնքել կամ տեղեկատվություն ստանալ նաեւ ամենաբանուկ վայրերում գործարկվող վաճառակետերի միջոցով:

Արդեն հունիս-հուլիս ամիսների ընթացքում Ռոստելեկոմի վաճառակետեր գործարկվել են Մարտունի, Դիլիջան, Արարատ եւ Մեծամոր քաղաքներում:

Մոտ ապագայում նման սպասարկման կետեր կգործարկվեն մի շարք այլ քաղաքներում: