PayPal հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարկել Idram-ի, ինչպես նաեւ հեշտությամբ կանխիկացնել ԻԴՐԱՄ-ի մասնաճյուղերում:
Ընկերությունից հայտնել են, որ արդեն գործում է Paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը՝ հնարավոր է իրականացնել PayPal-ի կանխիկացման գործարքը:
Շուտով հնարավոր կլինի նաեւ հակառակ գործընթացը՝ PayPal դրամապանակի լիցքավորում Idram հաշվից:
Բացի Paypal-ից, Իդրամի միջոցով արդեն հասանելի են նաեւ Google Wallet եւ WebMoney վճարային համակարգերը:
Առաջիկայում միջազգային համակարգերը ավելի հասանելի կդառնան Հայաստանում՝ «ԻԴՐԱՄ» հայկական էլեկտրոնային վճարային համակարգի եւ «Իփրայմ Գլոբալ» (ePrime Global) ամերիկյան կազմակերպության միջեւ համագործակցության շնորհիվ: