13:45 | 17.06.14 | Նորություններ | 3681

Beeline-ի բաժանորդները կարող են տուրիստական ուղեւորություն շահել դեպի Պրագա, Դուբայ և Իտալիա

Beeline-ը, NURCARD-ը եւ Արդշինիվեստբանկը խաղարկում են երեք տուրիստական ուղեգիր դեպի Պրագա, Դուբայ եւ Իտալիա, ինչպես նաեւ հեռուստացույցներ ու սմարթֆոններ։

Մրցանակները կխաղարկվեն «365 օր NURCARD-ի հետ» ակցիայի շրջանակում, որը կտեւի մինչեւ 2015թ–ի մայիսի 25-ը։ Ակցիային կարող են մասնակցել Beeline–NUR կանխավճարային սակագնային փաթեթի այն բաժանորդները, ովքեր հանդիսանում են MasterCard NurCard–ի սեփականատեր։  

Ակցիային մասնակցելու համար Beeline–NUR սակագնային փաթեթի բաժանորդները պետք է օգտվեն շարժական կապի ծառայություններից ոչ պակաս քան 500 դրամի չափով մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաեւ յուրաքանչյուր ամսվա ընթացքում MasterCard NurCard-ով իրականացնել անկանխիկ գործարքներ NURCARD-ի 5 եւ ավել գործընկերների մոտ։

Սկսած 2014թ–ի մայիսի 25-ից, եռամսյակը մեկ կընտրվեն 100 լավագույն մասնակից, որոնց կնվիրվեն տարբեր իրեր կենցաղային տեխնիկայից: 2015թ–ի մայիսի 25-ին կամփոփվեն ակցիայի արդյունքները և կընտրվեն 9 լավագույն մասնակից։ Երեք մասնակից կստանան տուրիստական ուղևորություն դեպի Պրագա, Դուբայ, Իտալիա, երեքը՝ հեռուստացույց, եւս երեք մասնակից նոր սերնդի սմարթֆոն։

Լրացուցիչ տեղեկատվություն ակցիայի մասին կարելի է ստանալ զանգահարելով (010) 50 11 09 հեռախոսահամարին կամ այցելելով  www.nurcard.am կայք: