12:24 | 13.06.14 | Նորություններ | 3618

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավոր անդամագրված աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը սահմանամերձ Վազաշեն գյուղում հերթական տան համատեղ կառուցման նախաձեռնությամբ են հանդես եկել:

Արցախյան ազատամարտի տարիներին ականի պայթյունը Ժենյա Բախչագուլյանից խլել է ամուսնու կյանքը եւ ավերել է տունը:

Հինգ երեխաներին միայնակ մեծացնելու եւ ընտանիքի հացի խնդիրը դժվարությամբ լուծելու հանգամանքը տանտիրուհուն զրկել է տունը վերակառուցելու երազանքից:

Ժենյայի որդին՝ Ալբերտը, չորս տարի առաջ նախաձեռնել է տան վերանորոգման աշխատանքները, սակայն գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ հաց վաստակող ընտանիքի համար դա լուրջ խնդիր է եղել, եւ աշխատանքները կատարվել են մասնակիորեն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ Բախչագուլյանների ընտանիքն այսուհետեւ կապրի ամուր տանիքի տակ:

Տարեվերջին սահմանամերձ գուղերի 25 ընտանիքներ կապրեն հարմարավետ տներում:

Ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում: