16:14 | 12.06.14 | Նորություններ | 3895

ԱրմենՏել-ը պարգեւատրել է «Ֆորտունա» խաղարկությանը գրանցված առաջին, 1000-րդ եւ 100 000-րդ բաժանորդներին

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Ֆորտունա խաղարկությանը գրանցված առաջին, հազարերորդ եւ հարյուրհազարերորդ բաժանորդներին Samsung Galaxy S4 սմարթֆոններով։

«Beeline-ի անունից  շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բաժանորդներին, ովքեր մասնակցել են եւ կմասնակցեն «Ֆորտունա» խաղարկությանը, սրտանց շնորհավորում եմ այն հաջողակներին, ում այս անգամ բախտը ժպտաց», - ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
 
«Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկել է 2014թ–ի մայիսի 1-ին եւ կավարտվի սույն թվականի օգոստոսի 31-ին: Խաղարկվում են արժեքավոր նվերներ` բնակարան Երեւանում, երկու ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ դեպի Շրի Լանկա։

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդները իրենց բջջային հեռախոսից պետք է ուղարկեն *222# USSD անվճար հրահանգը:

Վիճակախաղի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում։