Կարեն Վարդանյանը
11:14 | 03.06.14 | Նորություններ | 1687
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանի` Գերմանիայում երիկամի փոխպատվաստման վիրահատության կազմակերպման նպատակով նախաձեռնվել է դրամահավաք:
Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է «Դրամահավաք Կարեն Վարդանյանի բուժման համար» նախաձեռնող խմբի անդամ Ժենյա Ազիզյանը:
Խումբը հանդես է եկել հայտարարությամբ.
«Սիրելի գործընկերներ, բարեկամներ, ընկերներ, ծանոթներ եւ անծանոթներ…
Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն, ՏՏ ոլորտի եւ Հայաստան երկրի նվիրյալ, մեր լավ ընկեր Կարեն Վարդանյանի` Գերմանիայում երիկամի փոխպատվաստման վիրահատության կազմակերպման նպատակով նախաձեռնվել է դրամահավաք»:
Այդ նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ`
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ
ՀՀ դրամով /AMD/ - 003-171766-001
ԱՄՆ դոլարով /USD/ - 003-171766-101
Եվրոյով /EURO/ - 003-171766-102
Ռուբլով /RUB/ - 003-171766-103
Էլեկտրոնային փոխանցման դեպքում՝ առջեւից պետք է ավելացնել 217
Հաշվետեր` Ժենյա Ազիզյան
Նպատակ բաժնում անհրաժեշտ է նշել` «Դրամահավաք Կարեն Վարդանյանի բուժման համար»:
Ինչպես նաեւ (հատկապես ընկերությունների կողմից փոխանցումների համար)՝
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ դրամով /AMD/ - 1150011127760100
Հաշվետեր՝ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամ
Նպատակ բաժնում անհրաժեշտ է նշել ` «Դրամահավաք Կարեն Վարդանյանի բուժման համար:
Արտերկրից փոխանցումների դեպքում անհրաժեշտ է կապվել խմբի հետ` հավելյալ բանկային տվյալներ ստանալու համար: Անհրաժեշտ գումարը բավականին մեծ է։
Եթե կան մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց մասնակցությունն ունենալ այս նախաձեռնությունում, խնդրում եմ կատարել Ձեր ներդրումը, ինչպես նաեւ տարածել այս տեղեկատվությունը: Հարցեր կամ առաջարկություններ ունենալու դեպքում խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ՝ 091403930 հեռախոսահամարով կամ zh.azizyan@gmail.com էլ. փոստի հասցեով»: