17:37 | 30.05.14 | Նորություններ | 3478

Orange-ը մասնակցում է Mobile App Expo 2014 ցուցահանդեսին եւ սատարում բջջային հավելվածների երիտասարդ նախագծողներին

Այսօր մեկնարկած Mobile App Expo 2014 բջջային հավելավծների ցուցահանդեսում Orange-ը ներկայացրեց ընկերության կողմից 2013թ. նոյեմբերին մեկնարկած եւ ՀՀ հեռահաղորդակցության շուկայում իր նախադեպը չունեցող «My Orange» բջջային հավելվածը: Orange-ը նաեւ հանդես եկավ երիտասարդ նախագծողների հետ հետագա համագործակցության ուղիներ որոնելու նախաձեռնությամբ:

«Orange-ը հայկական հեռահաղորդակցության շուկայում առաջինն էր, որ մեկնարկեց իր տեսակի մեջ աննախադեպ «My Orange» բջջային հավելվածը, որն Orange-ի բաժանորդներին ընձեռում է իրենց հաշիվն առավել հարմարավետ  կառավարելու, նոր ապրանքների եւ ծառայությունների մասին տեղեկացված լինելու, ինչպես նաեւ ժամանցային ծառայություններից օգտվելու հնարավորություն: Ուրախ ենք տեսնել, որ Orange-ի ավելի քան 8000 բաժանորդներ արդեն իսկ ակտիվորեն օգտվում են այս հավելվածի ընձեռած հնարավորություններից, եւ մեր նպատակն է հնարավորինս արագ կրկնապատկել այս ցուցանիշը: Orange-ը նաեւ ջանքեր չի խնայի բջջային հավելվածների նախագծողների հետ հետագա համագործակցության հնարավորություններ որոնելու ուղղությամբ: Կարծում ենք, որ բջջային հավելվածների հայկական շուկան զարգացման մեծ ներուժ ունի եւ պատրաստ ենք ողջունել այս տաղանդավոր երիտասարդների գաղափարները: Բջջային հավելվածների երիտասարդ նախագծողների հետ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի բարելավել մեր հաճախորդների փորձառությունը՝ միաժամանակ խթանելով Հայաստանում բջջային հավելվածների շուկայի հետագա զարգացումը», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Android եւ iOS օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար մշակված «My Orange» բջջային հավելվածը բաժաներդներին տրամադրվում է անվճար եւ վերջիններիս ընձեռում է իրենց հաշվեկշիռը ստուգելու, հաշիվը վերալիցքավորելու, կուտակված Orange Merci միավորները ստուգելու եւ դրանք րոպեների, SMS-ների կամ ՄԲ-երի փաթեթներով փոխարինելու, ռոմինգ ծառայությունը ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու եւ այլ հնարավորություններ: «My Orange» բջջային հավելվածի երկրորդ նորացված տարբերակը ներկայումս հասանելի է Play Market եւ AppStore ինտերնետային խանութներում: