16:45 | 27.05.14 | Նորություններ | 3375

Ռոստելեկոմը աջակցում է հեռահար բժշկության զարգացմանը

Այսօր Հայաստանի գիտաբժշկական գրադարանի դահլիճից Ռոստելեկոմի նոր՝ ՎԵԲ կոնֆերանսի համար նախատեսված “Տեսազանգ” ծառայության շնորհիվ կապ հաստատվեց Կապան քաղաքի գլխավոր բժիշկի հետ, ներկայացվեցին գիտաբժշկական գրադարանի առցանց եւ տպագիր ռեսուրսներն ու քննարկվեցին այս գործիքի միջոցով հետագա համագործակցության ձեւերը:

Միջոցառումն անցկացվում էր Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ եւ նպատակ ուների զարգացնելու համաշխարհային լայն ճանաչում ստացած հեռահար բժշկության գաղափարը:

Նախագիծը կրելու է շարունակական բնույթ, եւ հետագայում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, մասնավորապես, բժիշկները Հայաստանից հնարավորություն կունենան կապ հաստատել միմյանց հետ, մասնակցել Գիտաբժշկական գրադարանի կողմից կազմակերպվելիք առցանց դասընթացներին ու գիտաժողովներին: