16:39 | 27.05.14 | Նորություններ | 3850
ԱրմենՏել ընկերության (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ վերանորոգվել, կահավորվել եւ համակարգչային տեխնիկայով են վերազինվել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանը եւ համակարգչային լսարանը։
Մասնավորապես, ԱրմենՏել-ը վերազինել է համակարգչային լսարանը բարձրակարգ ժամանակակից համակարգիչներով, ապահովել ծրագրային աջակցությամբ, մոնտաժել ներքին ցանցը։ Մոտ ապագայում օպտիկական մալուխի միջոցով կտրամադրվի ինտերնետ հասանելիություն:
Տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանի եւ համակարգչային լսարանի պաշտոնական բացմանը ներկա էին ԵՊՀ-ի ղեկավար անձնակազմը, «ՎիմպելԿոմ» խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը եւ ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ մենք խրախուսում ենք երիտասարդներին հասնելու հաջողության՝ բարձր տեխնոլոգիաների եւ նոր լուծումների օգնությամբ։ Beeline համակարգչային լսարանը հանդիսանում է այս մոտեցման վառ օրինակ»,- ասել է «ՎիմպելԿոմ» խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը։
«Ժամանակակից կրթական գործընթացներն անհնար է արդյունավետ կազմակերպել առանց նոր տեխնոլոգիաների առկայության: Այս համակարգչային լսարանի օգնությամբ մեր մագիստրոսական ծրագրերն առավել արդյունավետ կդասավանդվեն»,- ասել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը: