12:51 | 26.05.14 | Նորություններ | 3628

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել սահմանամերձ գյուղերին

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի 171 աշակերտ ունեցող միջնակարգ դպրոցին մեկ տարի անվճար օգտագործման իրավունքով տրամադրել է 3G Wi-Fi երթուղիչ` «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հատուկ ինտերնետ փաթեթով:

Տրամադրված փաթեթի շնորհիվ ծնողներն ու ուսուցիչները կարող են վերահսկել աշակերտների կողմից դիտվող կայքերը՝ սահմանափակելով մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:

Բացի այդ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հաշվապահության եւ ֆինանսների վարչության աշխատակիցների անձնական ներդրման արդյունքում հավաքված շուրջ 2 մլն դրամով դպրոցի շենքում կառուցվել է սանհանգույց:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 2008 թվականին Վահան գյուղին աջակցություն է ցուցաբերել գազատարի կառուցման հարցում: