15:08 | 14.05.14 | Նորություններ | 817
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները:
Կարեւորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը, եւ պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը բնագավառի ընկերությունների հետ:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում ՏՏ ոլորտը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով: