16:57 | 07.05.14 | Նորություններ | 3408

ԱրմենՏել-ը ակցիաներ է նախապատրաստել Հաղթանակի օրվան ընդառաջ

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Beeline-ի բաժանորդների համար մայիսի 9-ին նվիրված ակցիաների մասին։

Ակցիայի շրջանակում մայիսի 9-ին ֆիքսված կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները «Հայերի աշխարհ» ծառայության միջոցով կարող են զանգահարել Beeline ֆիքսված ցանցից դեպի ՌԴ ֆիքսված ցանցեր 1 դրամ/րոպե սակագնով։

Ընկերությունն առաջարկ ունի նաեւ Hi-Line ծառայության նոր բաժանորդների համար։ Միայն մայիսի 9-ին Hi-Line ծառայության «Stream» եւ «Like+» ՍՓ-ների 3 Մբիթ/վրկ եւ ավելի բարձր արագություններին միանալիս նոր բաժանորդներին առաջին 2 ամիսը կտրամադրվի անվճար:

«Համոզված եմ, որ այս նախաձեռնությունները մեր բաժանորդներին կպարգեւեն ոչ միայն դրական զգացումներ, այլ կօգնեն մայիսյան այս հիշարժան օրը դարձնել ավելի վառ եւ լուսավոր»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայերի աշխարհ» ծառայության, ինչպես նաեւ «Stream» եւ «Like+» սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 0611 եւ 100 անվճար հեռախոսահամարներին, այցելելով Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք: