14:26 | 30.04.14 | Նորություններ | 3620
ՀՀ հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2014թ. I եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը: Վերջին տարիներին ընկերությունը գրեթե միշտ ներառվում էր խոշոր հարկատուների ցանկի առաջին եռյակում:
Մեդիամաքս-ը դիմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ին՝ խնդրելով մեկնաբանել հարկային պետական ծառայության կողմից հրապարակած տվյալները:
«2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերավճարների ընդհանուր գումարը բավարար է եղել, որպեսզի 2014թ.-ի I եռամսյակում ընկերությունը հարկային վճարումներ չիրականացնի», - Մեդիամաքս-ի հարցմանն ի պատասխան ասել է ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանը: