15:53 | 03.04.14 | Նորություններ | 3122

Orange-ն ներկայացրել է նոր առաջարկ` պայմանավորված MNP-ի ներմուծմամբ

Orange-ն այսօր ներկայացրել է նոր առաջարկ կանխավճարային ծառայություններ նախընտրողների համար: 

Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչեւ մայիսի 3-ը կմիանան Orange Բարեւ կանխավճարային սակագնային պլանին, կստանան 50 000 դրամի նվեր՝ երկու տարվա ընթացքում ամսական 200 րոպե ցանցի ներսում զանգերի համար եւ 50 ՄԲ շարժական ինտերնետի ծավալ: Նշված  րոպեներն ու շարժական ինտերնետի ծավալը ենթակա են սպառման 15 օրվա ընթացքում՝ տվյալ օրացուցային ամսվա շրջանակներում:

«Մենք փորձում ենք ունենալ յուրաքանչյուր բաժանորդի պահանջներին համապատասխան առաջարկների տեսականի, հատկապես հիմա, երբ Համարների տեղափոխելիության ծառայությունը հնարավորություն է տալիս Orange-ի մեծ ընտանիքին միանալ առանց որեւէ խոչընդոտի»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Առաջարկից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր իրենց համարները կտեղափոխեն Orange-ի ցանց՝ միանալով Orange Բարեւ սակագնային պլանին կամ նրանք, ովքեր ձեռք կբերեն նոր Orange-ի համար՝ ակտիվացնելով նշված սակագնային պլանը:

Մանրամասները հասանելի են այս հղումով